Նախագահ

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ

02.04.2017

Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ այսօր առավոտյան մայրաքաղաքի թիվ 9/18 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությանը:

Քվեարկությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, թե քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելիս ի՞նչ մտածեց կամ ի՞նչ հիշեց՝ զինվորների՞ն, սահմա՞նը, Հանրապետության Նախագահը ասել է. «Մտածեցի, որ խաղաղությունից թանկ բան չկա, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր սահմաններին հանդարտություն լինի, և այդ սահմանները լինեն անձեռնմխելի»:

Մեկ այլ հարցի, թե ինչպե՞ս է Նախագահը գնահատում քարոզարշավը և կուսակցության շանսերը, Սերժ Սարգսյանը նշել է՝ այսօր շանսերը գնահատելու ժամանակը չէ, այսօր քվեներ ստանալու ժամանակն է:
 

← Վերադառնալ ցուցակին