Նախագահ
ՀՀ ԶՈՒ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 25-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԵՌԱԲԼՈՒՐ» ՊԱՆԹԵՈՆ
28.01.2017

ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: