Նախագահ

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ «ՄՈՒԼՏԻ ՈՒԵԼՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ»-Ի ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

31.10.2016

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Մուլտի ուելնես կենտրոն» սպորտային համալիրի բացման արարողությանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, համալիրի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի, համալիրի ղեկավարության և բացման կապակցությամբ համալիրում գտնվող բազմաթիվ հյուրերի հետ միասին Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել առողջ ապրելակերպին միտված սպորտային ժամանակակից սարքավորումներով հագեցած նորակառույց համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված շուրջ 200 աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին: 

← Վերադառնալ ցուցակին