Նախագահ
ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթը ՀՀԿ խորհրդի նիստում
08.09.2016
ՀՀԿ խորհրդի նիստում ելույթներ է ունեցել նաև ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ու նիստին ներկա գործընկերներին վստահության համար և նշել, որ իր պաշտոնավարման անցած երկու տարիների ընթացքում, երբ իրեն վստահվեց կառավարության ղեկավարի պաշտոնը, թիմի հետ միասին փորձեց ամեն ինչ անել, որպեսզի հաղթահարվեն ներքին և արտաքին մարտահրավերները, որի մասին մանրամասն խոսել է նաև կառավարության այսօրվա նիստում: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՀՀԿ-ի կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված թեկնածուին՝ Կարեն Կարապետյանին, մաղթել հաջողություններ: Նա նշել է, որ Կարեն Կարապետյանը, ում շատ լավ է ճանաչում և վստահ է նրա փորձի, ունակությունների ու գիտելիքների վրա, կշարունակի կառավարության գործունեությունը՝ ամեն ինչ անելով, որպեսզի մեր երկիրը գնա առաջ, տնտեսությունը զարգանա, և ժողովուրդն ապրի բարեկեցիկ կյանքով: Հովիկ Աբրահամյանն իր խոսքում նաև շնորհակալություն է հայտնել Հանրապետականի իր գործընկերներին, ամբողջ թիմին՝ հանձինս Հանրապետության Նախագահի: Շնորհակալություն է հայտնել նաև խորհրդարանին՝ այն աջակցության համար, որ իր գլխավորած կառավարությունն անցած երկու տարիների ընթացքում ստացել է խորհրդարանում: