Նախագահ
ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԷԿՈՒՄԵՆԻԿ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔԻՆ
25.06.2016
Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ այսօր երեկոյան մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցած էկումենիկ արարողությանն ու Խաղաղության Աղոթքին:
Արարողությանը մասնակցել են նաև ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերից և այլ երկրներից ժամանած ուխտավորներ, Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից ժամանած հազարավոր մարդիկ: