Նախագահ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
27.08.2015

Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է սահմանադրական բարեփոխումների շուրջ հանդիպումներ և քննարկումներ ունենալ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այդ գործընթացի շրջանակներում Հանրապետության Նախագահն այսօր հանդիպել է Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության ներկայացուցիչներ Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի և Դավիթ Առաքելյանի հետ: