Նախագահ

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՆԻԿՈԼԱՅ ԲՈՐԴՅՈՒԺԱՅԻՆ

20.08.2015

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանրապետության Նախագահին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զեկուցել է Դուշանբեում աշնանը կայանալիք նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների մասին, քննարկվել են Կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության հետ կապված հարցեր։

← Վերադառնալ ցուցակին