Նախագահ
ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
22.07.2015

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Նոր Հաճըն քաղաքի նորակառույց Ս. Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
Եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել է 2011թ.-ին, կառուցվել է պրն. Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ: Նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը: