Նախագահ
ՀՀ նախագահը պարգևատրեց Հանրապետական կուսակցության մինի ֆուտբոլ մրցաշարի հաղթողներին
14.02.2015
Հայաստանի Հանրապետության նախագահ , Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրեց Հանրապետական կուսակցության մարզական խաղերի մինի ֆուտբոլի առաջնության մրցանակակիրներին: Եզրափակիչ խաղում մրցում էին Արմավիրի և Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կազմակերպությունների թիմերը: Մալաթիայի թիմը առավելության հասավ խոշոր ` 4-0 հաշվով: Երրորդ մրցանակային տեղը զբաղեցրեց Աջափնյակի թիմը: ՀՀ Նախագահը ներկա գտնվեց եզրափակիչ խաղին, իսկ հանդիպման ավարտից հետո անձամբ պարգևատրեց հաղթողներին և հաղթողի գավաթը շնորհեց Մալաթիա-Սեբաստիայի թիմի ավագին:
Պարգևատրման պաշտոնական արարողությանը ներկա էին նաև Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը , Հերմինե Նաղդալյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլ կուսակցական այրեր:
Այս տարի 12-րդ անգամ անցկացվել են Հանրապետական կուսակցության մարզախաղերը: Մինի ֆուտբոլի առաջնությանը մասնակցել են 16 տարածքային թիմեր: Մինչ այս անցկացվել էին շախմատի, սեղանի թենիսի առաջնությունները: