Նախագահ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԹՈՒՐՔ ՌԵԺԻՍՈՐ ՖԱԹԻՀ ԱՔԻՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ «ՍՊԻ» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՅԻՆ
30.01.2015

ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում պետական հանձնաժողովի անդամների և հյուրերի հետ ներկա է գտնվել գերմանաբնակ թուրք ռեժիսոր, Վենետիկի փառատոնի մրցանակակիր Ֆաթիհ Աքինի Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված «Սպի» ֆիլմի պրեմիերային: