Նախագահ
ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ
25.09.2014
Նախագահ Սերժ Սարգսյանը Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ միջազգային հարաբերությունների ոլորտում առաջատար փորձագետներ Ջեյմս (Ջիմ) Քոլինզի, Ջեյմս (Ջիմ) Թրաուբի, Սթիվեն Սեստանովիչի և Վալի Նասրի հետ: ՀՀ Նախագահին և միջազգային փորձագետներին հյուրընկալել է ամերիկահայ բարերար Ասո Թավիթյանը:
Փորձագետները Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ իրենց գնահատականները: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում: