Նախագահ
ՆԱԽԱԳԱՀԸ ՏԱՎՈՒՇՈՒՄ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
14.09.2014

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Տավուշի մարզ: Հանրապետության Նախագահը Խաչվերաց տոնին ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ Բերդ քաղաքի նորակառույց Ս. Հովհաննես եկեղեցու օծման արարողությանը: Նորաօծ եկեղեցում առաջին անգամ մատուցվել է սուրբ Պատարագ: