Նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ

30.06.2014

 «Մեծարգո պարոն Նախագահ,

ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Որպես երկրի ղեկավար եւ փորձառու քաղաքական-պետական գործիչ, ցուցաբերելով հաստատակամություն, ճկունություն եւ սկզբունքայնություն ներքին ու արտաքին քաղաքականության մեջ, առաջնային համարելով երկրի ու ժողովրդի շահը, Ձեր գործունեությունը մշտապես նպատակաուղղել եք պետության առաջընթացին: Դուք մեկտեղել եք զինվորի ու նախագահի երդումը՝ գիտակցելով, որ երկրին անհրաժեշտ են իրական գործողություններ:

Համոզված եմ, որ Ձեր առաջնորդությամբ Հայաստանն այսուհետ եւս հետեւողականորեն շարունակելու է վստահ քայլերով շարժվել զարգացման վերընթաց ճանապարհով՝ արձանագրելով նոր ձեռքբերումներ:

Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ թույլ տվեք մաղթել Ձեզ, մեծարգո պարոն Նախագահ, առողջություն, շարունակական եռանդ եւ հաջողություններ Ձեր պատասխանատու աշխատանքում եւ Հայաստանի Հանրապետության հզորացմանն ուղղված Ձեր հետագա ձեռնարկներում»:

← Վերադառնալ ցուցակին