Նախագահ

Ընտրվեցին Սերժ Սարգսյանի 5 տեղակալները

24.05.2014

ՀՀԿ 15-րդ համագումարից հետո տեղի ունեցավ ՀՀԿ խորհրդի անդրանիկ նիստը: Նիստի ընթացքում վերընտրվեցին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի 5 տեղակալները՝ Գալուստ Սահակյան, Հովիկ Աբրահամյան, Ռազմիկ Զոհրաբյան, Մուշեղ Լալայան, Արմեն Աշոտյան:

Քաղաքական հանձնաժողովի նախագահ վերընտրվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ՝ Մուշեղ Լալայանը, կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, կանանց խորհրդի նախագահ՝ Հերմինե Նաղդալյանը, մարզական կառույցի հանձնախմբի նախագահ Ռազմիկ Ստեփանյանը, երիտասարդական կառույցի ղեկավար՝ Կարեն Ավագյանը: 

← Վերադառնալ ցուցակին