Նախագահ

Նախագահներ Սերժ Սարգսյանը եվ Ֆրանսուա Օլանդը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի 90-ամյակի հոբելյանական համերգին

12.05.2014

Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների բարձր հովանու ներքո անցկացվող աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 90-ամյակի հոբելյանական համերգին: Համերգի ավարտին Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը երախտագիտություն են հայտնել մեծ շանսոնյեին:

← Վերադառնալ ցուցակին