Նախագահ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՍԱԿՈՎԻ ԵՎ ՀԱՄԱԶԱՍՊ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
08.05.2014

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատանն ամփոփված Խորհրդային միության հերոսներ՝ ականավոր պետական և ռազմական գործիչ, ծովակալ Հովհաննես Իսակովի և զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի շիրիմներին: Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի նախօրեին Հանրապետության Նախագահը ծաղիկներ է դրել Մեծ հաղթանակին իրենց զգալի ներդրումն ունեցած հայ նշանավոր զորավարների գերեզմաններին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: