Նախագահ
Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է Ճրագալույցի Սբ. Պատարագ
19.04.2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ մատուցվող Ճրագալույցի Սբ. Պատարագին:
Եկեղեցական կանոնների համաձայն՝ Ճրագալույցի Սբ. Պատարագի ավարտին կազդարարվի Փրկչի հրաշափառ Հարության ավետիսն, ու հավատացյալները միմյանց կողջունեն «Քրիստոս հարյավ ի մեռելոց» և «Օրհնեալ է հարությունը Քրիստոսի» ավետիսով: Այդպիսով կավարտվի նաև Մեծ Պահքը: