Նախագահ
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀԿ 15- րդ հերթական համագումարի պատվիրակ
11.04.2014
Ապրիլի 11-ին, Բյուզանդի 1/3 հասցեում տեղի ունեցավ ՀՀԿ ենտրոնի տարածքային կազմակերպության “Սայաթ-Նովա” շրջանային կազմակերպության “Սայաթ-Նովա” 2 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 99 անդամներից մասնակցում էին 96ը: Ժողովը վարում էր “Սայաթ-Նովա” 2 սկզբնական կազմակերպության ղեկավար Արա Սադոյանը, օրակարգում եղելէ ՀՀԿ 15-րդ համագումարի
պատվիրակների ընտրության հարցը: Ժողովին մասնակցում էր ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը:
Սկզբնական կազմակերպության ժողովը միաձայն ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին ընտրեց ՀՀԿ 15-րդ հերթական համագումարի պատվիրակ:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և պատասխանեց ժողովի մասնակիցների հետաքրքրող հարցերին: