Նախագահ

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ

09.04.2014

 Նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքմենստան պաշտոնական այցի շրջանակներում այսօր մայրաքաղաք Աշգաբատից մեկնել է Թուրքմենբաշի քաղաք, որտեղ «Ռուհիեթ» մշակույթի պալատում Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ դիտել է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի մշակույթի գործիչների համերգը:

Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությունն այսօր, ավարտելով պաշտոնական այցը Թուրքմենստան, կվերադառնա Երևան:

← Վերադառնալ ցուցակին