Նախագահ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ ԹՈՒՐՔՄԵՆԲԱՇՈՒ ՀԻՇԱՏԱԿԻՆ

08.04.2014

 Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ղիպչակ գյուղում գտնվող անկախ Թուրքմենստանի առաջին Նախագահ Սափարմուրադ Նիյազովի (Թուրքմենբաշի) դամբարան, մզկիթ և Թուրքմենստանի Սահմանադրության հուշարձան: Հայաստանի Նախագահը ծաղկեպսակներ է դրել Թուրքմենբաշու դամբարանում և Սահմանադրության հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել: Սահմանադրության հուշարձանի պատվավոր հյուրերի արահետում Սերժ Սարգսյանը նաև ծառ է տնկել:

Երեկոյան ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անունից կտրվի պաշտոնական ընդունելություն:

← Վերադառնալ ցուցակին