Նախագահ
Հարգանքի տուրք՝ նվիրյալ հայորդիների հիշատակին
28.01.2014

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ բարձրագույն ղեկավարության և Հայոց հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ, Բանակի օրվա կապակցությամբ այցելել է <<Եռաբլուր>> զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ներկաների հետ միասին, ծաղիկներ է դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին:
Հանրապետության նախագահի գլխավորությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են նաև Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը, որից հետո մատուցվել է հոգեհանգստյան կարգ: