Նախագահ
ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՆՈՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԲԱՑՄԱՆԸ
06.07.2013
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի նոր վարչական շենքի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել Ոստիկանության նորաբաց վարչական շենքում, ծանոթացել կատարված շինարարական աշխատանքներին և անձնակազմի համար ստեղծված աշխատանքային պայմաններին՝ հագեցած անհրաժեշտ գրասենյակային տեխնիկայով և կահույքով, ժամանակակից կապի համակարգով, գործառնական պահանջներին լիարժեք համապատասխանող հերթապահ մասով, նիստերի և խորհրդակցությունների դահլիճով ու այլ հնարավորություններով: Նշվել է, որ Ոստիկանության կենտրոնական բաժնի նորակառույց վարչական շենքի շահագործումը կնպաստի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և ոստիկանության ծառայողների աշխատանքային պայմանների կատարելագործմանը, անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով ապահովմանը, ծառայությունը ժամանակակից եղանակներով կազմակերպելուն: Ոստիկանության կենտրոնական բաժնի նորակառույց շենքի շահագործումը, ըստ Ոստիկանության ղեկավարության, ևս մեկ քայլ է համակարգի բարեփոխման ծրագրի իրականացման ճանապարհին: