Նախագահ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

17.05.2013

 Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նոր Զելանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հեմիշ Կուպերը:

Նախագահը շնորհավորել է մեր երկրում Նոր Զելանդիայի առաջին դեսպանին և հույս հայտնել, որ միջպետական հարաբերությունների զարգացման գործում կարևոր ու պատասխանատու այդ պաշտոնում պրն. Կուպերն իր անձնական ներդրումը կունենա երկկողմ կապերի ամրապնդման և Հայաստանի ու Նոր Զելանդիայի միջև հարաբերություններում առաջընթաց ապահովելու գործում:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ անցած 20 տարիներին, համագործակցության և հարաբերությունների զարգացման առկա մեծ ներուժը լիարժեք չի օգտագործվել, և ժամանակն է այդ բացթողումը լրացնելու:

Հանդիպմանը կարևորվել է նաև Հայաստանի և Նոր Զելանդիայի միջև սերտ փոխգործակցության հաստատումը միջազգային կառույցների շրջանակներում:

Դեսպան Հեմիշ Կուպերը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ համագործակցությունը երկու երկրների միջև հնարավոր բոլոր բնագավառներում զարգացնելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին