Նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահին եվ հոգեվոր առաջնորդին՝ Նովրուզի կապակցությամբ

20.03.2013

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին և Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին՝ իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ:

Հանրապետության ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանի և Իրանի միջև արդյունավետ համագործակցությունը նոր տարում կշարունակի ծառայել երկու երկրների ժողովուրդների բարեկամության ավելի խորացմանը և տարածաշրջանի կայունության ամրապնդմանը:

← Վերադառնալ ցուցակին