Նախագահ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
07.03.2013
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր վավերացրել է ՀՀ կառավարության որոշումը՝ Ֆելիքս Ցոլակյանին ՀՀ Շիրակի մարզպետ նշանակելու մասին: Հանրապետության նախագահի ս.թ. մարտի 6-ի հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից: