Նախագահ

Սյունիքի եվ Վայոց ձորի մարզերում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումների մասին

22.01.2013

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հունվարի 22-ին կմեկնի Սյունիքի մարզ: Սերժ Սարգսյանը հունվարի 22-23-ին հանդիպումներ կունենա մարզի մի շարք քաղաքային և գյուղական համայնքների՝ Սիսիանի, Գորիսի, Արծվանիկի, Ագարակի, Մեղրիի, Քաջարանի, Կապանի ընտրողների հետ:


Հունվարի 23-ին Սերժ Սարգսյանը կայցելի Վայոց Ձորի մարզ: Մարզի ընտրողների հետ ՀՀ նախագահի թեկնածուն հունվարի 24-ին հանդիպումներ կունենա Ջերմուկում, Վայքում, Մալիշկայում, Եղեգնաձորում:  

← Վերադառնալ ցուցակին