Նախագահ
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ, «ՄՈՍՖԻԼՄ» ԿԻՆՈԿՈՆՑԵՌՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԿԱՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՈՎԻՆ
21.01.2013
![](http://www.hhk.am/files/n_pics/3633_s.jpg)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է կինոռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովին:
Հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի, կինոարվեստի բնագավառում երկարամյա և բեղմնավոր գործունեության համար, Հանրապետության նախագահը կինոռեժիսոր Կարեն Գեորգիի Շահնազարովին պարգևատրել է Պատվո շքանշանով: