Նախագահ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ

20.12.2012

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը ներկա է գտնվել հասարակական-քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի՝ «Եվրասիական միությունը անկախ Հայաստանի ապագայի ուղին է» գրքի շնորհանդեսին: Ժողովածուն ներառում է վերջին մեկ տարում Արտաշես Գեղամյանի հեղինակած հոդվածները, տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցներն ու ելույթները:

← Վերադառնալ ցուցակին