Նախագահ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

24.04.2012

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ բարձրաստիճան ղեկավարություն ու հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքն են մատուցել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմն ու քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցները։
 

← Վերադառնալ ցուցակին