Интервью

Եթե ընդդիմությանը հաջողվի հեռացնել Փաշինյանին, ապա կբացվի հնարավորությունների պատուհան

16.05.2022

 Աշխարհաքաղաքական ուժերը գտնում են, որ եթե հայերին դուր է գալիս այն իշխանությունը, որը հասցրել է պարտության, ապա նրանց հետ կարելի է անել ամեն ինչ։ Այս մասին Սերոբ Օհանյանի «Позиция» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

 

 

«Փաշինյանը ցանկանում է վաճառել իր տունը առանց արժեքի, իսկ միջազգային բրոկերները պատրաստվում են տաքացնել իրենց գրպանները։ Նրանք, որոնց հետաքրքրությունների օգտին իր գործունեությունն իրականացնում է Փաշինյանը, երևում են հեռվից։ Ադրբեջանի ԱԳՆ-ն բաց տեքստով Փաշինյանին պաշտպանում է ընդդիմությունից այնպես, ինչպես դա անում են նրա աշխարհաքաղաքական հովանավորները։ Եթե Նիկոլը մնա իշխանության, ապա վաղը Հայաստան չի լինի։ Եթե ընդդիմությանը հաջողվի հեռացնել Փաշինյանին՝ կբացվի հնարավորությունների պատուհան։ Խաղաղ ճանապարհով հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի մեկ շաբաթվա ընթացքում հավաքվի 100-150 հազար մարդ։ Այդ դեպքում մեզ կհաջողվի պարալիզացնել պետական ինստիտուտները։ Նիկոլին հաղթելուց հետո Հայաստանը կունենա կոալիցիոն, տեխնոկրատ կառավարություն, հիմնված ազգային միասնության վրա»,-նշել է Աշոտյանը։

 
 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

24news.am

 

 

 

 

← Вернуться к списку