|
28.07.10:Ս/թ հուլիսի 26-ին Ծաղկաձորում մեկնարկեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և ՙԿոնրադ Ադենաուեր՚ գերմանական քաղաքական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ՙԱռաջնորդենք ապագան՚ խորագրով ծրագիրը:
22.07.10:Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրման 20-ամյա հոբելյանի շրջանակներում կազմակերպվող բազմապիսի միջոցառումների շարքում իրենց նշանակալի տեղն են զբաղեցնում մարզերի միջև կազմակերպվող մշակութային փոխայցելությունները, որոնք նպատակ ունեն առավել մերձեցնել կուսակցության տարածքային, շրջանային ու սկզբնական կազմակերպություններին, միմյանց ներկայացնել յուրաքանչյուր մարզին բնորոշ ուրույն կատարումները, մշակութային բացառիկ արժեքներն ու այս ձևաչափում ևս նախանշել հետագա համագործակցության հիմնական ուղղությունները:
20.07.10:Հայաստանի Հանրապետական կուսակցության Կոտայքի տարածքային կազմակերպության նախաձեռնությամբ, ՀՀԿ հիմնադրման 20-ամյա հոբելյանի շրջանակներում, մարզի ՙՀանքավան՚ առողջարանում կազմակերպվեց ՙԿանայք հանուն խաղաղության՚ խորագրով եռօրյա մարզա-մշակութային փառատոն, որին մասնակցեցին կուսակցության շրջանային կազմակերպություններն ու կրթության, առողջապահության, մշակույթի և տարբեր այլ ոլորտներ ներկայացնող կուսակցական կանայք:
17.07.10:Հուլիսի 16-ին Արմավիր մարզի շրջակա քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգաբնակչության համար անցկացվեց անվճար բուժօգնություն, որը նախաձեռնել է Հայաստանի հանրապետական կուսակցության մարզային ծրագրերի համակարգման հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ:
16.07.10:Հուլիսի 15-ին Արարատի մարզում ավարտվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրման 20-ամյակին նվիրված ֆուտբոլի ներմարզային առաջնությունը` կազմակերպված ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից:
15.07.10:Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրման 20-ամյա հոբելյանի շրջանակներում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Կոտայքի մարզում կազմակերպեց ՙԵրիտասարդական ձայն՚ խորագրով միջոցառում, որին մասնակցեցին ՀՀԿ Հրազդանի, Աբովյանի, Չարենցավանի, Եղվարդի ու Նոր Հաճընի շրջանային երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցչական պատվիրակությունները:
15.07.10:Հուլիսի 13-15-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կ.Կարապետյանի աջակցությամբ նախաձեռնեց Լոռու մարզի երիտասարդների հավաք, որը տեղի ունեցավ Ծաղկաձոր քաղաքում:
13.07.10:2010թ հունվար ամսից մինչև հուլիսի 15-ը տեղի է ունեցել ՀՀ 78 համայնքներում ՏԻՄ ընտրություններ ,որոնց արդյունքում հաղթել են 59(75.6%) Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ, 7(9.0%) Բարգավաճ Հայաստան Կուսակցության անդամ , 3(3.8%) Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ և 9 (11.5%)անկուսակցական համայնքապետեր:
13.07.10:Ս/թ հուլիսի 11-ին Արմավիրի մարզի Մարգարա համայնքում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի ընտրություն ,որտեղ համայնքի ղեկավար վերընտրվեց Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ Խաչատուր Ասատրյանը:
10.07.10:Հուլիսի 3-ին Չարենցավանի քաղաքային մարզադաշտում հանդիսավոր պայմաններում մեկնարկեց Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրման 20-ամյա հոբելյանի շրջանակներում ՀՀԿ Կոտայքի մարզի շրջանային երիտասարդական կազմակերպությունների միջեւ անցկացվող ֆուտբոլի մրցաշարը:
10.07.10: Հուլիսի 9-10-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ ՀՀԿ հիմնադրման 20-ամյակին նվիրված ՙՀայրենասիրության դասեր՚ ուսումնական սեմինար-դասընթացը` կազմակերպված ՀՀԿ երիտասարդական թևի Արագածի շրջանային կազմակերպության կողմից:
10.07.10:ՀՀ Վարչապետ, ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի անդամ Տ. Սարգսյանը Չարենցավան քաղաքի երաժշտական դպրոցի դահլիճում հանդիպեց մարզի շուրջ 350 կուսակցակնների հետ:
08.07.10:Սույն թվականի հունիսի 2-4-ը ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Ռ. Սադոյանի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կ.Ավագյանի աջակցությամբ Ծաղկաձորում տեղի ունեցավ ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության երիտասարդական կազմակերպության ակտիվի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանի հետ հանդիպում և եռօրյա հանգիստ։
06.07.10:Ս/թ հուլիսի 4-ին Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում,Արագածոտնի մարզի Դավթաշեն,Շիրակի մարզի Բավրա և Լոռու մարզի Գեղասար համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ:
06.07.10:Հուլիսի 3-ին մեկնարկեց ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության մարզային խորհրդի կողմից կազմակերպված ֆուտբոլի մրցաշարը` նվիրված ՀՀԿ հիմնադրման 20-ամյակին:
06.07.10:Մարզկենտրոն Հրազդանի Սահմանադրության հրապարակում Հայաստանի Հանրապետական կուսակցության Կոտայքի տարածքային կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվեց տոնական համերգ` նվիրված ՀՀ Սահմանադրության ընդունման 15-րդ տարեդարձին:
03.07.10:Ս/թ հունիսի 25-ին տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանի կուսակցական այցը Լոռի:
03.07.10:Հայաստանի Հանրապետական կուսակցության Նոր Հաճընի ու Եղվարդի շրջանային, ինչպես նաեւ Նոր ԳԵղիի սկզբնական կազմակերպությունների կուսակցականների հետ հանդիպելու նպատակով Կոտայքի մարզ այցելեց ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ Ֆինանսների նախարար Տ. Դավթյանը:
30.06.10:Սույն թվականի հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության մարզային ծրագրերի համակարգման հանձնախումբի նախաձեռնությամբ իրականացվում է ծրագիր` անվճար բուժօգնություն Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, որի մեկնարկը կտրվի Արագածոտնի մարզի Արագածավան, Ապարան, Ծաղկահովիտ և Ագարակավան /Թալին/ համայնքներում գտնվող բուժսպասարկման կենտրոններում:
29.06.10:2010թ հունվար ամսից մինչև հուլիս տեղի է ունեցել ՀՀ 73 համայնքներում ՏԻՄ ընտրություններ ,որոնց արդյունքում հաղթել են 51(70%) Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ, 7(9.6%) Բարգավաճ Հայաստան Կուսակցության անդամ , 3(4.1%) Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ և 12 (16.5%)անկուսակցական համայնքապետեր
Հաջորդ >>>
|