Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

03.07.10:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Սոչիում կայացել է Նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը

26.01.10:Սոչիում կայացել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հերթական եռակողմ հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Հանդիպման երկրորդ մասին մասնակցել են նաեւ երեք երկրների արտգործնախարարները:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

20.01.10:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի պատվիրակությանը

15.12.09:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի պատվիրակությանը` ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը Երեւանում մասնակցել է ՀՀ եւ ԼՂՀ օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստին:

Մյունխենում կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը

23.11.09:Մյունխենում նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում մյունխենյան հանդիպումը վեցերորդն էր այս տարվա ընթացքում:

Մյունխենում կկայանա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը

21.11.09:Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի շրջանակում` նոյեմբերի 22-ին Մյունխենում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

06.11.09:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Շարունակվում է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ԼՂՀ

22.10.09:Շարունակվում է Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը մեր երկրի պաշտպանական դիրքեր եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀ

21.10.09:Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին հերթական երկօրյա աշխատանքային այցով մեկնել է մեր երկրի պաշտպանական դիրքեր եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Քիշնեւում կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը

09.10.09:Հոկտեմբերի 8-ին Քիշինեւում ԱՄՆ դեսպանի կեցավայրում կայացել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունները:

ՀՀ Նախագահ. Քիշնեվում փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում

03.10.09:Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպման ընթացքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու: Այս մասին հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «The Armenian Reporter» թերթին տված հարցազրույցում:

ԼՂՀ նախագահ. Խոսք անգամ լինել չի կարող Արցախի անկախության և անվտանգության չնչին իսկ թուլացման մասին

04.09.09:ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:

Ս. Սարգսյան. ԼՂՀ կայացած պետություն է իր կառույցներով, բանակով, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինող քաղաքացիներով

02.09.09:Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձը է հղել Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ, որում մասնավորապես ասված է.

Բաքուն անհույս ջղազձգվում է. ԼՂ հարցը նախապայման չէ

01.09.09:«Հայ-թուրքական սահմանի բացումն` առանց Ղարաբաղյան հարցի կարգավորման, հակասում է Ադրբեջանի ազգային շահերին»,- այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:

Համանախագահների Կրակովյան հանդիպումը կայացել է

27.07.09Հուլիսի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատանքային հանդիպում են անցկացրել Կրակովում: Միջազգային գործակալությունների հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Մադրիդյան սկզբունքների նոր տարբերակի մշակման հետ կապված հարցեր:

Մեդվեդեվ-Սարգսյան-Ալիեվ եռակողմ հանդիպումը անցել է կառուցողական մթնոլորտում

18.07.09:Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր Մոսկվայի ձիարշավարանում ՌԴ նախագահի գավաթի խաղարկությանը մասնակցելուց հետո մոսկովյան ռեստորաններից մեկում շարունակել են շփումը` եռակողմ ձևաչափով:

Մոսկվայում կայացել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունները

18.07.09:Մոսկվայի "Պրեզիդենտ" հյուրանոցում այսօր կայացել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հայ-ադրբեջանական բարձր մակարդակով բանակցությունները:

Այսօր Մոսկվայում կկայանա Սարգսյան-Ալիեվ հանդիպումը

17.07.09:Այսօր Մոսկվայում կեսօրից հետո տեղի կունենան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Նախագահի բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ:

Նախագահ Սերժ Սարգսյանն երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

16,07,09:Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 17-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:

Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը ձեռնտու է ԼՂՀ–ի և Հայաստանի համար.

11.07.09:Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը հավասարակշռված է և ձեռնտու է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ղարաբաղի ժողովրդի համար, «Նովոստի–Արմենիաե գործակալությանը տված հարցազրույցում ասաց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:


Հաջորդ >>>
Top

nerqaxaqak region worldnews nkr social partynews Archive Archive cat