|
|
4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
4.1. Կուսակցության կառուցվածքային հիմքը կուսակցության սկզբնական կազմակերպություններն են: Սկզբնական կազմակերպությունը բաղկացած է կուսակցության առնվազն 15 անդամից: Սկզբնական կազմակերպությունը ստեղծվում է տարածքային հատկանիշով:
Սկզբնական կազմակերպություն կարող են ձեւավորել`
կուսակցության կազմակերպչական հանձնաժողովը.
կուսակցության խորհուրդը.
կուսակցության մարզային խորհուրդը.
կուսակցության տարածքային խորհուրդը:
4.2. Սկզբնական կազմակերպության ժողովը հրավիրվում է առնվազն ամիսը մեկ անգամ: Կազմակերպության ժողովն օրինական է, եթե ժողովին մասնակցում է կազմակերպության անդամների 2/3-ը: Որոշումներն ընդունվում են ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց կամ գաղտնի քվեարկությամբ: Գաղտնի քվեարկությունն անցկացվում է ներկաների 1/3-ի պահանջով:
4.3. Սկզբնական կազմակերպության ժողովն ընտրում է կազմակերպության նախագահ` բաց քվեարկությամբ, ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ, երկու տարի ժամկետով: Սկզբնական կազմակերպության ժողովի որոշմամբ կարող է կատարվել սկզբնական կազմակերպության նախագահի վաղաժամկետ ընտրություն:
4.4. Սկզբնական կազմակերպությունը հաշվետու է կուսակցության տարածքային խորհրդին: Կազմակերպությունը ներկայացնում է հաշվետվություն տարին մեկ անգամ` կազմակերպության նախագահի կողմից` հաջորդ տարվա հունվար ամսվա ընթացքում: Կուսակցության հերթական համագումարից ոչ ուշ, քան 25 օր առաջ սկզբնական կազմակերպությունը կատարում է կազմակերպության նախագահի նոր ընտրություն:
4.5. Սկզբնական կազմակերպությունն իր դրամական եկամուտները (անդամավճարներ, նվիրատվություն) փոխանցում է կուսակցության տարածքային խորհրդին:
5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
5.1. Մարզերում եւ Երեւան քաղաքի թաղային համայնքներում ստեղծվում են կուսակցության տարածքային կազմակերպություններ: Սկզբնական կազմակերպության նախագահներն ի պաշտոնե տարածքային կազմակերպության խորհրդի անդամներ են:
5.2. Կուսակցության տարածքային խորհրդի նախագահը եւ նրա տեղակալը ընտրվում են կուսակցության տարածքային խորհրդի անդամների կազմից` բաց կամ գաղտնի քվեարկությամբ, ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ, երկու տարի ժամկետով: Տարածքային խորհրդի որոշմամբ կարող է կատարվել տարածքային խորհրդի նախագահի եւ նրա տեղակալի վաղաժամկետ ընտրություն: Այն սկզբնական կազմակերպությունը, որի նախագահն ընտրվում է տարածքային խորհրդի նախագահ կամ նրա տեղակալ, ընտրում է նոր նախագահ: Կուսակցության հերթական համագումարից ոչ ուշ, քան 20 օր առաջ կատարվում է տարածքային խորհրդի նախագահի եւ նրա տեղակալի նոր ընտրություն:
5.3. Կուսակցության տարածքային խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն ամիսը մեկ անգամ: Նիստն օրինական է, եթե մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց կամ գաղտնի քվեարկությամբ: Գաղտնի քվեարկությունն անցկացվում է ներկաների 1/3-ի պահանջով: Կուսակցության տարածքային խորհուրդը իր գործունեության մասին հաշվետու է մարզային խորհրդին, հաշվետվությունը ներկայացվում է տարին մեկ անգամ` կուսակցության տարածքային խորհրդի նախագահի կողմից: Կուսակցության տարածքային խորհուրդն իր դրամական եկամուտները փոխանցում է կուսակցության դրամարկղ: Մարզային խորհրդի որոշմամբ դրանք կարող են փոխանցվել տարածքային խորհրդի տնօրինությանը: Կուսակցության տարածքային խորհուրդը ծախսերի մասին հաշվետվությունը յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է մարզային խորհրդին:
5.4. Կուսակցության տարածքային խորհուրդն իրավունք ունի կուսակցության սկզբնական կազմակերպությունը լուծարելու հարց բարձրացնել կուսակցության մարզային խորհրդի առջեւ:
5.5. Երեւան քաղաքի համայնքների տարածքային խորհուրդներն իրենց գործունեության մասին հաշվետվություն են ներկայացնում կուսակցության խորհրդին:
|
|