Մխիթարյան Հայկարամ Պողոսի

Մխիթարյան Հայկարամ Պողոսի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, ՀՀԿ խորհրդի անդամ

 Ծնվել է 1954թ.։

1998 թ. ավարտել է Երևանի Վարդանանց համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։

2001թ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի հայցորդ։

2008թ. ավարտել է Մ. Մաշտոցի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1991թ. «Զեյթուն ուս. Ավան» կառավարիչ։

1995-1999թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր (1997թ. ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի անդամ)։

1996թ. Երևանի քաղաքապետարանի շենքերի և շինությունների շահագործման պետական ձեռնարկության տնօրեն։

1998թ.՝ «Հայմամուլ» տարածման գործակալության գլխավոր տնօրեն։

2002թ.՝ ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ։

2008թ. ՀՀ Նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ։

2010թ.՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

Տնտեսագիտական գիտությունների թեկնածու։

Ունի 10 հրապարակված աշխատություն։

Ամուսնացած է, ունի երեք զավակ: