Լուրեր

Նիկոլին սատարելու քաղաքականության շրջանակներում Հայաստանում «democracy-democracy» խաղն ավարտվե՞ց․ Արմեն Աշոտյանը՝ ԱՄՆ դեսպանատան հայտարարության մասին

01.05.2022

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ձեր առջև ԱՄՆ դեսպանատան երկու հայտարարություններ են։
 
Առաջինը 2018-ի իշխանազավթման ժամանակ, երկրորդը՝ այսօր տարածված։
Անզեն աչքով տեսանելի է ԱՄՆ դեսպանատան տրամադրվածությունների, շեշտադրումների, «ժողովրդավարություն-ժողովրդավարություն» խաղի նկատմամբ տրամադրության կտրուկ փոփոխությունը։
Հարգելի՛ տիկին դեսպան, 2018-ին կոչ էիք անում իշխանություններին զսպվածություն ցուցաբերել, լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը բացառել, ապահովել մարդկանց ազատ հավաքվելու, ժողովներ իրականացնելու իրավունքը, իսկ 2022 թվականին մոռացե՞լ եք այդ բոլոր կոչերի, իշխանությանը սանձելու, քաղաքացիների իրավունքները ապահովելու, լրագրողների ազատ աշխատանքն ապահովելու կարևորության մասին։
Այո, իհարկե հարգում եմ, մի քիչ էլ նախանձում եմ, թե ինչպես եք հոգ տանում ձեր երկրի քաղաքացիների մասին։
 
Հուսով եմ, Հայաստանում ևս շուտով կլինի այնպիսի իշխանություն, որ հոգատարություն կդրսևորի սեփական քաղաքացիների նկատմամբ։
Լավ, բա «զիլինա-զիլինա», է... «ժողովրդավարություն-ժողովրդավարություն» խաղը էլ չի շարունակվելու՞, թե՞՝ Նիկոլին սատարելու քաղաքականության շրջանակներում Հայաստանում «democracy-democracy» խաղն ավարտվեց, այդ խաղի միջից «human rights» օպցիան ջնջվեց և հիմա խաղալու ենք «hypocrisy-hypocrisy» »։
 
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին