Լուրեր

Մայիսի մեկը դառնալու է ամենակարեւոր օրը. Մարգարիտ Եսայան

30.04.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյսն իր էջում գրել է.

 
«Մայիսի մեկը դառնալու է ամենակարեւոր օրը․․․
 
Այդ օրը մենք պետք է կանգնենք կողք-կողքի, ուս-ուսի․․․
Վաղը ինքներս պիտի որոշենք, թե ոնց ենք ուզում ապրել՝ ծնկա՞ծ էս հողատու-դավաճան-կապիտուլյանտների առաջ, վիզներս ծո՞ւռ՝ ներսի եւ դրսի թուրքի առաջ, անհայրենի՞ք, անտե՞ր, անհիշողությո՞ւն եւ անարժանապատի՞վ, թե՝ ոտքի կկանգնենք եւ կվռնդենք դավաճանին երկրի կառավարման ղեկից․․.Մենք բոլորս միասին եւ մեզնից յուրաքանչյուրը վաղը՝ մայիսի մեկին պետք է փորձի լինել մաքսիմում ազնիվ ինքն իր առաջ , իր ծնողի, իր զավակի,իր անցյալի, ապագայի, իր ժողովրդի պատմության առաջ․․.Մեզանից յյուրաքանչյուրը պետք է այսօր մտածի՝ ինքը Վազգենի կողքին է, թե դավաճան վասակի․․․
 
Մեզ է տրված բարդագույն ճակատագիրը՝ կպահե՞նք հայրենիքը եւ հայությունը, թե՝ կոչնչացնենք եւ դիտորդի պես կնայենք, թե ոնց է սրիկան երկիրը տալիս թշնամուն․․.
Հարգելի հայեր, չկա չափազանցություն իմ ասածներում․․․
Այսօր ինձ համար պարզ է՝ մենք պատմության մեջ ենք հայտնվել այս հարցերը լուծելու։ Մեզնից ավագները, նաեւ՝ մեր հասակակիցները, նաեւ՝ մեզնից ջահելները ժամանակին ազատագրեցին Արցախը, անկախության սերունդ դարձանք , 30 տարի հայկական երկու պետականություն պահեցինք, զարգացրինք եւ աշխարհին ներկայացանք արժանապատիվ եւ հպարտ․․․Հիմա թուրքը մեր տանն է եւ տան շուրջը՝ երախը բաց սպասում է․․․ Եթե մենք միակամ ենք, թուրքը ո՞ւմ շունն է․․.
 
Որոշումը մերն է լինելու․․․Ուրեմն՝ ի գործ․․․
Դուրս գանք հրապարակներ եւ փողոցներ, դուրս գանք հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն հայի, հանուն Ազնավուրի եւ Նարեկացու, հանուն Մաշտոցի եւ Սարոյանի․․․Հանուն բոլորիս երեխաների, հանուն Եռաբլուրի, հանուն մեր ծնողների շիրիմների․․․
 
Դուք ինձ ճանաչում եք, գիտեք, որ երբեք չեմ կեղծում, չեմ խաբում, երբեք չեմ չարաշահել ձեր վստահությունը․․․Ուրեմն, հավատացեք նաեւ այսօր՝ դուրս եկեք, կանգնեք իմ կողքին․․․
Սա կուսակցական կոչ չէ․․․․
 
Սա հայ մարդու կոչ է, հայ մոր, հայ կնոջ․․․
Հիմա ճիշտ այն պահն է, որը բաց թողնելը ճակատագրական կործանիչ կլինի համայն հայության համար․․․
Մայիսի մեկին ժամը 15․00-ին ես լինելու եմ Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում․․․Եկեք, ձեռք-ձեռքի տանք․․․
Եթե մենք միասին լինենք, էլ թուրքը ո՞ւմ շունն է․․․»:

← Վերադառնալ ցուցակին