Լուրեր

Կապիտուլյանտին եւ հողատուին մերժում են ու մերժում. Մարգարիտ Եսայան

07.12.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«ՏԻՄ-տիր-իմ-տիմ
 
ՏԻՄ ընտրությունների մասին ասելիքս կարճ է՝ ամենադուրեկանը Սեմյոնովկայի եւ Ծովագյուղի ժողովուրդն էր, մի մարդու պես չգնացին եւ իրենց բողոքը այդպես արտահայտեցին։ Գուցե քաղաքագիտական իմաստով սա այնքան էլ ճիշտ չէ, բայց միասնական լինելու առումով՝ քեֆս բերեցին․․․
Մյուս համայնքներում պատկերը խիստ խայտաբղետ է, ակնհայտ է, որ քպի ֆիասկոն սկսված է, գուցե եւ բացվում են մարդկանց աչքերը․․․․Ամեն դեպքում, չխաբենք մեզ՝ միշտ էլ ՏԻՄ ընտրությունները դառնում են տուն-տնովի ընտրություն, բայց եւ ակնհայտ է, որ շատ տներում վերջապես հասկացել են, թե ում էր պետք մերժել կապիտուլյացիայից անմիջապես հետո։
Այո, հասկացել են, ու՝ մեծամասնությունը․․․։
 
Ի պատիվ ոչ քպական հայ ժողովրդի, հարկ է արձանագրել՝ կապիտուլյանտին եւ հողատուին մերժում են ու մերժում․․․
 
Մնում է հավանական կոալիցիաները ձեւավորեն քպ մերժողները եւ չկրկնվի Շիրակի մարզի բալասանյանական «ճակատ»-ա-գիրը։
Որքան էլ մտածենք, թե ՏԻՄ ընտրություններում հայերը հաղթում են ներսի թուրքին, միեւնույնն է՝ հիմնական ճակատամարտը դեռ տրված չէ, մեր կռիվը դեռ չենք էլ սկսել․․․։Կսկսենք․․․
Աչալուրջ, համառ, հետեւողական լինելն է երկիրը ներսից ազատագրելու գրավականը․․․․»։

← Վերադառնալ ցուցակին