Լուրեր

Ճի՞շտ է, որ իրականում «նիկոլ 2» պրոյեկտն եք». Տիգրան Վարդանյանը՝ «Ազատագրական շարժման» ներկայացուցիչներին

29.11.2021

ՀՀԿ ԵԿ անդամ  Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թե բա ազատագրական շարժման ներկայացուցիչները ոգևորված չեն եղել Հրապարակում տեսնելով Հայաստան և Պատիվ ունեմ դաշինքների անդամներին: Իսկապե՞ս:

 
Էդ ազատագրական շարժման խոսնակներին հարցրեք էլի`
 
Ճի՞շտ է արդյոք, որ ֆինանսավորում եք ստանում Խաչատուր Սուքիասյանի կողմից:
 
2. Ճի՞շտ է, որ իրականում «նիկոլ 2» պրոյեկտն եք: Ինչի մասին խոսում են շատ շատերը:
 
3. Ի՞նչն եք ազատագրում և ո՞նց եք ազատագրում: Ստորագրված փաստաթուղթը վերջը ցույց տվեց կապիտուլյանտը, թե ոչ:
 
4. Ազատագրու՞մ եք, թե՞ էլի մերժում նախկիններին:
 
5. Բանկոմատներ տեսնելիս ի՞նչ եք զգում (Կես կատակ, կես լուրջ):
 
Հ.Գ. Կլոունները շատանում են»:

← Վերադառնալ ցուցակին