Լուրեր

Երեւի արմատապես վերանայեմ «հայ ժողովրդի» մասին իմ վերամբարձ պատկերացումները. Մարգարիտ Եսայան

28.11.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատագամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Սեւ-ուրբաթին երկիրը տվեց ու ստորացրեց, էս ժողովրդի հեչ պետքը չէր, բայց մոլերում տեղ ու դադար չկա, նկարները շատ խոսում են․․․․Իբր էդ որ գժի պես առնում եք, ո՞ր Հայաստանում եք վայելելու՝ թուրքի ձեռքը հանձնա՞ծ․․․
 
Անընդհատ փորձում եմ ինքս ինձ զսպել ու էս բաների մասին չգրել, բայց, ախր ոնց չգրես, ոնց չասես, սիրտ ա, պայթում ա․․․Ես երեւի արմատապես վերանայեմ «հայ ժողովրդի» մասին իմ վերամբարձ պատկերացումները եւ կարծիքը․․․․Չգիտեմ, արդեն ոչինչ չեմ հասկանում․․․»:

← Վերադառնալ ցուցակին