Լուրեր

ՀՀԿ-ի կողմից Երևան քաղաքում Շուշիի փողոց անվանակոչելու պահանջով ստորագրահավաք

12.10.2021

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգաամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Սիրելի Երևանցիներ,
 
Հայտնում ենք Ձեզ, որ Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի հետ կապված, Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի երիտասարդական կազմակերպությունը (Երևանի խորհուրդ) կազմակերպում է ստորագրահավաք՝ Երևան քաղաքում Շուշիի փողոց անվանակոչելու պահանջով:
 
Տեղեկացնում ենք Ձեզ, որ ստորագրահավաքը կազմակերպվելու է ամբողջ քաղաքում՝ բոլոր վարչական շրջանների մեծ զբոսայգիներում, որոնց մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի: Նախատեսվում են նաև հանրային քննարկումներ:
 
Ստորագրահավաքն իրականացվելու է նաև առցանց հարթակում:
Միաժամանակ հայտնում ենք, որ ստորագրահավաքի ամփոփումից հետո, դիմելու ենք Երևանի քաղաքապետարան՝ գործընթացն ամբողջությամբ իրականացնելու համար»:

← Վերադառնալ ցուցակին