Լուրեր

Պատեհ պահին, եթե անհրաժեշտություն լինի, պատրաստ կլինենք պայքարը շարունակել բացառապես խորհրդարանից դուրս. Սերժ Սարգսյան

01.10.2021

 Երկու տարի առաջ էլի հավաքվել էինք ասյտեղ քննարկելու թե կուսակցության հետագա անելիքները, թե երկրին պատուհասած պոպուլիզմի  վիրուսի դեմ պայքարի միջոցները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, «Հանրապետականներ, շարունակական բարեփոխումներ» խորագրով խորհրդաժողովի ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:

 
«Եթե կուսակցականի մասով մեզ հաջողվեց ոչ միայն պահպանել ՀՀԿ-ի դիրքերը, որպես Հայաստանի քաղաքական օրակարգ ստեղծող եւ ազգային շահերը հետեւողականորեն պաշտպանող կարեւոր դերակատարի, ապա  երկիրը վերահաս աղետից փրկելու մեր բոլոր նախազգուշացումները  եւ ջանքերը ցավոք սրտի, լուրջ արդյունքների չհաանգեցրեցին եւ մարտնչող տգետների իշխանությունը մի իսկական աղետ բերեց մեր ժողովրդի եւ մեր երկու հանրապետությունների գլխին»,-ասաց նա:
 
 Սերժ Սարգսյանի խոսքով, հունիսին կապիտուլյանտ իշխանությունների կողմից կազմակերպած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ինչպես եւ իրենք զգուշացնում էին, չլուծեցին եւ ոչ մի խնդիր, ոչ մի ճգնաժամ՝ անվտանգությունից մինչեւ արժեհամակարգային, քաղաքականից մինչեւ արդարության ճգնաժամ:
«Թեեւ ՀՀԿ-ն ժողովրդի մի մասի վստահությամբ, ի հեճուկս գործող վարչախմբի, որ ամբողջ ընտրարշավից ժամանակ եւ դրանից առաջ բռնաճնշումներ եւ բազմաթիվ անօրինական քայլեր  կատարեց, վերականգնեց իր խորհրդարանական կարգավիճակը, այդուհանդերձ ԱԺ-ում ներկայացված լինելը մեզ համար երբեք գերխնդիր չի եղել: Ուստի պատեհ պահին մենք պատրաստ կլինենք շարունակել պայքարը նաեւ, եւ եթե անհրաժեշտություն լինի, բացառապես խորհրդարանից դուրս»,-ընդծեց ՀՀԿ նախագահը:
 
 
 
news.am

← Վերադառնալ ցուցակին