Լուրեր

Գերեզմանախորշերում հանգչող մի ամբողջ սերունդ. Աշոտյան

27.09.2021

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Գերեզմանախորշերում հանգչող մի ամբողջ սերունդ…
Ուզում ես ոռնալ ցավից…
Ատում ես ինքդ քեզ, որ անզոր ես։
 
Ամաչում ես, որ դու ապրում ես, իսկ տղերքը՝ չէ…
Չես ներում քեզ, որ երեխեքի գլուխը կերած սատանան դեռ պատժված չէ…
Արյունը խփում է գլխիդ ու արցունքների տեսքով հորդում աչքերիցդ…
Թաց աչքերով ուժեղ տղամարդիկ եւ զավակների շիրիմները համբուրող սեւազգեստ կանայք…
Խնկաբույր ցավ…»:

← Վերադառնալ ցուցակին