Լուրեր

«Մեր պատվիրակությունը բոլոր հասու խողովակներով առաջ է տանում մեր ազգային օրակարգը, իսկ վարչապետի աթոռին բազմածը հաճոյանում է թշնամուն»․ Մամիջանյան

08.09.2021

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է․

«Անկախության օրվա տոնակատարության ցինիկ ձևակերպումը Նիկոլ Վովաևիչը արել է հատուկ Թուրքիայի հետ մերձեցման և Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին հայտարարություններից ուշադրություն շեղելու համար:

 
Այդ հայտարարություններն ինքը «պարտավորվել է» անել՝ նույն կերպ, ինչպես պարտավորվել է չայցելել Արցախ, չնշել կառավարության ծրագրի մեջ «Արցախի Հանրապետություն» բառերը, չթողնել, որ բարձրաստիճան պաշտոնյա մասնակցի Արցախի անկախության միջոցառումներին և այլ հայրենադավ պարտավորություններ:
Օրեր շարունակ մեր պատվիրակությունը բոլոր հասու խողովակներով առաջ է տանում մեր ազգային օրակարգը, իսկ վարչապետի աթոռին բազմածը կառավարության նիստին հաճոյանում է թշնամուն:
Միջազգային հարաբերությունները սրանք սարքել են ազգային շահի տոնավաճառ»:

← Վերադառնալ ցուցակին