Լուրեր

Այսօր ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է

30.06.2020

ՀՀ երրոդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում նրա ծննդյան օրվա առթիվ  ներկայացված  է հետևյալ շնորհավորական ուղերձը.

 
«Այսօր ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է:
 
Շնորհավոր Ձեր տարեդարձը, պարո՛ն նախագահ:
 
Մի առիթով Դուք նշել եք, որ Ձեր կյանքի ընթացքում երբեք չեք պլանավորել, թե հաջորդ հանգրվանին որտեղ եք լինելու և միշտ եղել եք այնտեղ, որտեղ մեր երկրի անվտանգությունն է պահանջել:
 
Ստացվել է այնպես, որ Արցախի ինքնապաշտպանությունից մինչև ազատագրական պայքարի տարիներ, իսկ հետո Հայաստանի և Արցախի անկախացման առաջին դժվարին տարիներից ի վեր այդ անվտանգությունը Ձեզնից պահանջել է միշտ լինել առաջին գծում: Մեր Հայրենիքի անվտանգությանն սպառնացող վտանգները, որ ժամանակին չեզոքացվել են նաև Ձեր շնորհիվ, այսօր կրկին լրջագույն մարտահրավեր են դարձել հայոց պետականության համար:
 
Արագ փոփոխվող աշխարհում դրանց, ցավոք, ավելացել են նորերը: Սա անվերջ պայքար է ցանկացած մեկի համար, ով կյանքի այս ճանապարհն է ընտրում` լինի նա Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար, զինվոր, թե պարզապես իր պետության շարքային քաղաքացի:
 
Ձեզ, պարո՛ն նախագահ, քաջառողջություն, ուժ, եռանդ և համբերություն` այդ պայքարն ավարտին հասցնելու և հարատև խաղաղության մեջ տեսնելու Ձեր ու Ձեր հերոս ընկերների երազած հզոր, բարեկեցիկ, անվտանգ Հայաստանը և Արցախը:
 
Հատված «Առաջնորդության 10 տարի» ֆիլմից»:
 

← Վերադառնալ ցուցակին