Լուրեր

«Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, թուլանում' դրա պակասի պատճառով». Էդուարդ Շարմազանով

04.04.2020

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուղիղ 4 տարի առաջ, 2016թ-ի ապրիլի 4-ին, Հայաստանի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովը միաձայն ընդունեց հայտարարություն՛ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ:

Հայրենիքի համար այդ դժվարին օրերին' Ազգային ժողովի բոլոր պատգամավորները ցուցաբերեցին բացառիկ միասնականություն;

Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, թուլանում' դրա պակասի պատճառով:

Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր հնարավոր դրախտները»:

← Վերադառնալ ցուցակին