Լուրեր

«Ինչպե՞ս կարելի է 12 ամսում 14 անգամ պարգևավճար ստանալ». Գեորգի Գաբրիելյանը՝ իշխանությանը

12.12.2019

ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Տղե'րք ձեր բկլիկությանը վերջ կա՞:
 
Կասեք  ինչպե՞ս կարելի է 12 ամսում 14 անգամ պարգևավճար ստանալ:
 
Էտ ինչքան ուզեցել էնքան խփե՞լ եք:
 
Դե Իհարկե, ձեզ կարելի է, դուք փրկիչ եք, սուրբ և պայքարում եք վհուկների դեմ: Եվ  այդ «պայքարում» ձեզ անհրաժեշտ է մեծաքանակ շռայլություններ`բարձր աշխատավարձ, թանկարժեք մեքենաներ և ինքնաթիռներ, ճոխ շրջագայություն և մեկ միլիոն դոլլարից քիչ պակաս տոնածառ:
 
Գիտեք, որ գերազանցել եք նույնիսկ օրենքներով սահմանված չափաքանակները, որի համար կանգնելու եք լուրջ իրավական խնդիրների առաջ»:

← Վերադառնալ ցուցակին