Լուրեր

ԵԱՏՄ նիստին, բացի սելֆիից, որևէ բովանդակային բան չտեսա. Էդուարդ Շարմազանով

14.10.2019

Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են շատ մտահոգիչ փուլում, անկախ նրանից, թե ինչ գնահատականներ է հնչեցնում պարոն վարչապետը: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 
« Այս մեկուկես տարվա ընթացքում, որևէ լուրջ ծրագիր չի եղել, տեսել ենք բազմաթիվ փոխհրաձգումներ ռուսական քաղաքական վերնախավի ու հայկական քաղաքական վերնախավի միջև, որն ամենևին չի կարող խոսել մեր դաշնակից երկրների հարաբերությունների մասին, իսկ ամենակարևորը Պուտինի և Փաշինյանի հանդիպման ժամանակ ռազմական դաշնակից բառակապակցություն չլսեցի»,-նկատեց ԱԺ նախկին փոխխոսնակը:
 
Մանրամասները՝ տեսանյութում

Լիդա Եղիազարյան

armlur.am
 

← Վերադառնալ ցուցակին