Լուրեր

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Ամարասի վանական համալիր

12.10.2019

Ամարասի վանական համալիրը վերականգնվում է: Որ հուշարձանը վտանգված է՝ մասնագետները բազմիցս են ահազանգել: Ժամանակի հետ՝ դա նկատելի էր դառնում նաև ոչ մասնագետներին: Խնդիրը, կարծես, լուծման ճանապարհին է: Նախորդ այցեկության ժամանակ համալիրի անմխիթար վիճակը գրավել էր նաև ՀՀ 3-րդ նախագահ, ‹‹Լույս›› հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրությունը: Շատ չանցած՝ հիմնադրամը ստանձնեց Ամարասի համալիրի վերականգնման ծրագրի ֆինանսավորումը: Աշխատանքները մեկնարկել են մոտ երկու ամիս առաջ: Դրանց ընթացքին ծանոթացել է Թարգմանչաց տոնի առթիվ Ամարաս այցելած Սերժ Սարգսյանը:

 
 
artsakh.tv
 

← Վերադառնալ ցուցակին