Լուրեր

‹‹Այսօրվա իշխանությունն ադեկվադ չի ստեղծված աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու››.Էդուարդ Շարմազանով

10.10.2019

MegaNews.am-ը Սիրիայում կատարվող գործողությունների հետ կապված կապ հաստատեց ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովի հետ, հասկանալու նրա տեսակետը այս հարցի վերաբերյալ.

‹‹Սիրիայում ստեղծված իրավիճակը շատ մտահոգիչ է: Սա այն դեպքն է, երբ իմ և Արտաքին գործերի նախարարության դիրքորոշումները գրեթե համապատասխանում են, որովհետև Թուրքիան ռազմական գործողություն է սկսել Սիրիայում, նաև հայաբնակ վայրերում:

Կրկնակի մտահոգիչ է թուրք-սիրիական, ռուս-թուրքական, արցախա-ադրբեջանական հարաբերությունները և այս ամբողջական գործընթացի մեջ մեր կառավարության ղեկավարի անդարդ սելֆիացումը››: Ըստ Շարմազանովի՝ այսօրվա իշխանությունն ադեկվադ չի ստեղծված աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու:

Աննա Բզնունի

meganews.am

 

← Վերադառնալ ցուցակին