Լուրեր

«Այս ամենի մեջ միակ ոչ կոմպետենտը դու ես՝ քո ողջ թիմով». Գեղամ Պետրոսյան

21.08.2019

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը գրել է. 

 
«Կոմպետենտությունից է խոսում մի մարդ, ով իր ամբողջ պատգամավորական գործունեության ընթացքում ոչ մի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել։ Կոմպետենտությունից է խոսում մարդ, ում նշանակած մարզպետը կոկորդիլոսին թռչունից չի տարբերում։ Կոմպետենտությունից է խոսում մի մարդ, ում պատգամավորների միակ առավելությունը քայլիստ լինելն է, կոմպետենտությունից է խոսում մի մարդ, ով խորհրդակցություն է անցկացնում անձամբ ու անգամ գաղափար չունի այդ ոլորտի մասին։ Մի խոսքով՝ այս ամենի մեջ միակ ոչ կոմպետենտը դու ես՝ քո ողջ թիմով։
 
Ի վերջո չմոռանանք՝
 
ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՍՈՒՄ Է ՄԻ ՄԱՐԴ, ՈՒՄ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ Ու ԲԱՆԱԿԻ ՄԱԱՍԻՆ ՄԱՅԿԱ-ՏՌՈՒՍԻԿԻ ՄԱԿԱՐԴԱԿԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ՉԻ ԱՆՑՆՈՒՄ….»:

← Վերադառնալ ցուցակին